IBO թեթեւագույն քաշային կարգի առաջին համար, հարավաֆրիկացի Էվանս Մբամբան ժամանել է Երեւան: Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում Վիկ Դարչինյանը առաջին անգամ հայրենիքում կանցկացնի պրոֆեսիոնալ մենամարտ: Այսօր, սեպտեմբերի 1-ին Անի Պլազայում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ մենամարտերին ավանդաբար նախորդող հայացքների մենամարտը: Մբամբայի թիմը հայտարարեց, որ ութ շաբաթ անընդմեջ նախապատրաստվել է երեւանյան մենամարտին եւ երազանք ունեն վերջապես հաղթել Դարչինյանին եւ դրանով մտնել պատմության մեջ: Ասում են վերջապես քանի որ դեռեւս 2009 թվականին է նախատեսված եղել Մբամբա - Դարչինյան մենամարտը: Դարչինյանի պատասխանը կտրուկ էր. Եթե Մբամբան ութ ամիս է նախապատրաստվել` մենք 16 ամիս ենք նախապատրաստվել եւ Մբամբայի երազանքի վերջը կլինի ամենաերկարատեւ նոկաուտով պատմության մեջ մտնելը: Դարչինյան - Մբամբա մենամարտին սպասվում է նաեւ Սերժ Սարգսյանի ներկայությունը: