Ֆուտբոի Հայաստանի
ազգային հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում 0:2 հաշվով պարտվեց Սերբիայի
թիմին:
Հայաստանի
հավաքականի կազմում հանդիպմանը չմասնակցեցին առաջատար մի շարք ֆուտբոլիսստեր:
Առանցքային խաղացողներից խաղադաշտ դուրս եկան միայն Գեւորգ Ղազարյանը, Կառլեն
Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Արթուր Սարկիսովը:
Հանդիպման առաջին
խաղակեսն անցավ սերբերի բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում գնդակը երկու
անգամ հայտնվեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասում: 15-րդ րոպեին հաշիվը
բացեց Զդրավկո Կուզմանովիչը, իսկ 30-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը խփեց երկրորդ
գնդակը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականն ավելի լավ տեսք ուներ եւ մի քանի
վտանգավոր գրոհներ անցկացրեց: Հանդիպման 75-րդ րոպեին Երեւանի «Բանանցի»
կիսապաշտպան Վալտեր Պողոսյանը 100 տոկոսանոց գոլային պահ ունեցավ, սակայն երիտասարդ
ֆուտբոլիստը չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը:
Հիշեցնենք, որ
փետրվարի 29-ին՝ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը,
Հայաստանի հավաքականն ուժերը չափելու է Կանադայի թիմի հետ եւ, ամենայն
հավանականությամբ, այդ խաղին կմասնակցեն հիմնական կազմի ֆուտբոլիստները:
Ընկերական
խաղ
Հայաստան - Սերբիա՝
0:2 (0:2)
Կուզմանովիչ, 15,
Իվանովիչ, 30