Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ խաղից առաջ իր թիմի մրցակցին համեմատել է երեքգլխանի հրեշի հետ:- Դորտմունդի «Բորուսսիան» սարսափելի է, այն նման է երեքգլխանի հրեշի: Հուսով ենք` «Բորուսսիան» վաղը մեզ համար չի լինի Մոխրոտիկի խորթ մոր կամ խորթ քույրերի պես:Դորտմունդը յուրահատուկ թիմ ունի, նրանք շատ լավ ֆուտբոլ են խաղում ու թիմում վառ անհատաանություններ ունեն: Մենք կուզենայինք որ թիմերի երկրպագուների միջև լավ հարաբերություններ ստեղծվեին, որովհետև Դորտմունդի երկրպագուները այնքան կարևոր են իրենց թիմի համար, որքան մեր երկրպագուները` մեզ համար:Ես արդեն մի քանի տարի է հետևում եմ «Բորուսսիային»` թիմին, մարզչին, տրանսֆերային գործարքներին: Լարող եմ ասել, որ այս թիմը երբեք զուր չի վատնում իր գումարները տրանսֆերային շուկայում:Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Բենիտեսը իր մարզչական լուծումներով անակնկալի կբերի Կլոպպին,- դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Bild-ը:
|