Главная » 2012»Март»14 » Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի
19:44
Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի
Հունահռոմեական
ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Էլչին Ալիեւի հետ գոտեմարտում
մրցավարների հրահանգին չենթարկվելու համար 55 կգ քաշային Ռոման Ամոյանը որակազրկվել
է: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ տեղեկությունը հաստատեց
հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն
Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզչի
խոսքով՝ Ռոման Ամոյանի եւ ադրբեջանցի Էլչին Ալիեւի գոտեմարտը նման է եղել փողոցային
կռվի. «Կարծում եմ՝ բոլորդ տեսած կլինեք մրցումը: Կոնկրետ այդ գոտամերատը տհաճ
երեւույթ էր ամբողջ Եվրոպայի համար: Գոտամերատը նման էր ոչ թե ըմբշամարտի, այլ
փողոցային կռվի, որն արգելված է բոլոր օրենքներով: Իրականում այս վարքի համար
մրցավարները պետք է պատժեին ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի հաղթանակը պետք է լիներ
Ռոման Ամոյանինը, սակայն, գրանցվեց ադբեջանցուն»:
Ըստ Լեւոն
Ջուլֆալակյանի՝ գոտեմարտի ավարտին մրցավարներն իրեն թույլ չտվեցին
բողոքարկել:
«Ես իրավունք ունեի
բողոքարկելու: Փորձեցի, բայց գորգի մրցավարը չթույլատրեց եւ ինձ դեղին քարտ է ցույց
տվեց: Իսկ նա այդ իրավունքը չուներ: Վերջին գոտեմարտի մրցավարները գորգի մրցավարին
զգուշացրեցին, որ բողոքարկելու իրավունք ես, այնուամենայնիվ, ունեմ եւ ընդունեցին
իմ բողոքարկումը: Սակայն արդեն այնտեղ ամեն ինչ որոշվել էր: Գոտեմարտի ավարտին
Ռոմանը չէր ուզում մոտենալ հակառակորդին, որ բարձրացնեին հաղթողի ձեռքը: Ռոմանի
վարքը, միանշանակ, հասկանալի է եւ հենց այդ պահվածքի համար նա պատժվեց: Ըմբշամարտի
միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին պատժեց մրցավարներին եւ Ռոման
Ամոյանին, որ չէր ենթարկվում գորգի կանոններին: Սակայն մենք մնում ենք այն
կարծիքին, որ պատժամիջոցը շատ սուր կիրառվեց Ռոմանի հանդեպ: Մենք մինչեւ երկրորդ
տեղի համար կարող էինք պայքարել: Այնպես ստացվեց, որ հակառակորդը առանց միավորներ
հավաքելու, նա դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Դա տհաճ էր բոլորին, որովհետեւ
միայն մենք չէինք նկատել: Բոլորն էլ խոսում էին այդ մասին: Կա պարտվել իրականում,
կա պարտվել ոչ ճիշտ մրցավարական մոտեցումով»,- ասաց Լեւոն
Ջուլֆալակյանը:
Թե ինչ ժամանակով
կորակազրկեն հայ ըմբիշին, դեռեւս հայտնի չէ: Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ
Ամոյանին պատժելուց առաջ երկար կմտածեն:
«Մի շաբաթից
ՖԻԼԱ-ի բյուրոյի նիստ է լինելու, որտեղ բոլոր մրցավարների մասնակցությամբ հարցերը
կքննարվեն: Այս մցրումները անցած տարիների մրցումներից տարբերվում էր մրցավարական
կոպիտ սխալներով եւ կողմնակալ վերաբերմունքով: Իմ կարծիքով միջազգային ըմբշամարտի
ֆեդերացիան ճիշտ որոշում կկայացնի Ամոյանի հարցով: Հուսանք, սպորտի
նախարարությունն էլ քայլեր կձեռնարկի: Մենք չենք կարող այլեւս բողոք ներկայացնել
ՖԻԼԱ-ին: Հիմք չունենք: Ըստ օրենքի մրցավարական կազմը վարում է գոտեմարտի ընթացքը:
Մարտինետին արել է քայլ եւ պատժել է մրցավարներին: Մենք բողոքարկելու իրավունք
չունենք, որովհետեւ փաստն այն է, որ երկու կողմներ էլ պատժվել են: Էմոցիաների խնդիր
կար, Ռոմանն ավելի գեղեցիկ կարող էր հրաժարվել պարտությունից: Բյուրոյի նիստի
ժամանակ կքննարկվի, որ նման մոտեցում չլինի մյուս մրցումների եւ մասնավորապես
Օլիմպիական խաղերի ժամանակ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Լուսանկարը՝ Սոնա
Բարսեղյանի