Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ խաղից առաջ կադրային նոր խնդրի առաջ է
կանգնել:
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ կենտրոնական
պաշտպան Ռոբերտ Արզումանյանը չի կարող մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը:
«Առաջիկա խաղի նախապատրաստական փուլը նորմալ է ընթանում, սակայն նոր խնդիրներ են ավելացել: Ինչպես գիտեք, Արազ Օզբիլիսը վնասվածքով էր ժամանել Երեւան եւ չի կարող մասնակցել խաղին, իսկ Հրայր Մկոյանը որակազրկված է: Ավաղ, երեկ մարզման ժամանակ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ըստ նախնական հետազոտությունների, նա 90 տոկոսով չի կարող խաղալ
Մակեդոնիայի դեմ»:
Սակայն Վարդան Մինասյանը չի պատրաստվում այդ դիրքի նոր խաղացող հրավիրել: «Կենտրոնական երկու
պաշտպաններին կընտրենք Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Յուսպաշյան եռյակից»,- ասաց մարզիչը: Չնայած կադրային խնդիրներ
ին, մեր հավաքականի գլխավոր մարզիչը լավատեսորեն է տրամադրված Մակեդոնիայի հետ խաղից առաջ:
«Հավաքականի մնացած 18 ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են՝ վաղվա խաղին պատրաստ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Քանի որ մեզ հաղթանակ է պետք, ուստի կաշխատենք հենց սկզբից ուժեղ ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա եւ արագ գոլ խփել» - նշեց Վարդան Մինասյանը: