Ajax Amsterdam 0-2 Manchester United 16-02-12... par sagolerbaccha Փետրվարի 16-ին
Եվրոպայի լիգայի խաղարկությունում կայացան յոթ հանդիպումներ:
1/16 եզրափակիչի
առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ
Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ:
Հայաստանի ազգային
հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Այաքսի» մեկնարկային կազմում էր եւ
փոխարինվեց 80-րդ րոպեին:
Մադրիդի
«Աթլետիկոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Իսպանական
ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռադամել
Ֆալկաոն:
Խմբային փուլում
100 տոկոսանոց արդյունք ցուցադրած բելգիական «Անդերլեխտը» մրցակցի խաղադաշտում
նվազագույն հաշվով զիջեց հոլանդական «ԱԶ Ալկմարին», իսկ ուկրաինական «Մետալիստն»
Ավստրիայում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը:
Եվրոպայի
լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Այաքս» -
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Յանգ, 60,
Չիչարիտո, 85
«Լացիո» -
«Աթլետիկո»՝ 1:3
Կլոզե, 19 -
Ադրիան, 25, Ֆալկաո, 37, 63
«ԱԶ Ալկմար» -
«Անդերլեխտ»՝ 1:0
Մեհեր,
35
«Լեգիա» -
«Սպորտինգ»՝ 2:2
Վավրզնյակ, 37,
Գոլ, 79 - Կարիկո, 60, Սանթոս, 88
«Վիկտորիա» -
«Շալկե»՝ 1:1
Դարիդա, 22, -
Հունտելար, 75
«Զալցբուրգ» -
«Մետալիստ»՝ 0:4
Տայսոն, 1,
Կրիստալդո, 37, 41, Դեւիչ, 90
|