Իսպանիայում
ընթացող Copa Del Sol ընկերական մրցաշարի երկրորդ տուրում Դոնեցկի
«Շախտյորը»
նվազագույն հաշվով առվելության հասավ նորվեգական «Տրոմսյոյի» նկատմամբ։
Հաղթական գոլը
25-րդ րոպեին հեղինակել է խորվաթ հարձակվող Էդուարդոն։
Հայաստանի
հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային
կազմում էր
եւ փոխարինվեց 61-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ 1-ին
տուրում «Շախտյորը» 11 մետրանոցներով հաղթել էր նորվեգական «Օլեսունին»։
3-րդ տուրում
ուկրաինական ակումբի մրցակիցն է լինելու դանիական «Կոպենհագենը»։
News.am