Ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների Բրազիլիայի հավաքականը 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման հերոսը դարձավ Օսկարը, որը Պորտուգալիայի հավաքականին խփած բոլոր երեք գոլերի հեղինակն է: Բրազիլիան հաղթեց 3:2 հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով, իսկ հաղթական գնդակը Օսկարը խփեց 111-րդ րոպեին: Նախորդ անգամ Բրազիլիան չեմպիոն էր դարձել 2003 թվականին: Եզրափակիչ Բրազիլիա – Պորտուգալիա` 3:2 (1:1, 1:1, 0:0, 1:0) Օսկար, 5 (1:0), Ալեքս, 9 (1:1), Օլիվեյրա, 59 (1:2), Օսկար, 78, (2:2), Օսկար, 111 (3:2)
3-րդ տեղի համար Ֆրանսիա – Մեքսիկա` 1:3 (1:1) Լակասետ, 8 (1:0), Դավիլա, 12 (1:1), Էնրիկես, 49 (1:2), Ռիվերա, 71 (1:3)