«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ում պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է 2011-ի դեկտեմբերին, պատմել է, որ կարող է կարիերան շարունակել Իտալիայում:«Որպեսզի ընտրություն կատարեմ, պետք է որոշ ժամանակ մտածեմ,- Բեքհեմի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: – Ես դեռ չեմ խոսել Լեոնարդոյի հետ: Այս պահին մի քանի առաջարկ ունեմ՝ այդ թվում Ա սերիայի թիմերից: Այդ պատճառով չի բացառվում, որ վերադառնալ Իտալիա: Անգլիայի հավաքականի նախկին ավագի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որը պատրաստ է 36-ամյա կիսապաշտպանին մրցաշրջանի համար չորս միլիոն եվրոյից ավելի վճարել: Բեքհեմն արդեն Իտալիայում խաղացել է «Միլանում»: Ներկայացված տեսանյությում Դևիդ Բեքհեմի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումներն են 2011թ. MLS-ի չեմպիոնական մրցաշրջանում: totalfootball.am